Նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել Ալեքսանդր Լևոնի Մխիթարյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով պարգևատրելու մասին:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերի մասին» ՆՀ-764 հրամանագիրը` որոշում եմ.
Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ Ալեքսանդր Լևոնի ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ պարգևատրել Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով»,- գրված է կարգադրությունում: