Այսօր Իրավաբան.net-ի լրագրող Նունե Հովսեփյանը Փաստաբանների պալատի (ՓՊ) ամանորյա միջոցառման ժամանակ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանից պատվոգիր և անվանական գրիչ է ստացել 2013 թվականին փաստաբանի աշխատանքը լավագույնս ներկայացնելու համար:
«Լրագրողները փաստաբանների բարեկամներն են և հակառակը: Փաստաբանի աշխատանքը դուք ինքներդ էլ գիտեք` շատ դժվար է. նա հաճախ է պետական մարմիների հետ փոխհրաձգության մեջ հայտնվում և այստեղ լրագրողի դերը, որը փաստաբանի կողմից լուսաբանում է, շատ կարևոր է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը: