ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 30-ին, կազմել է 387.05 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.01 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 419.37 դրամ (աճել է 1.23 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 502.08 դրամ (նվազել է 0.44 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.99 դրամ, նախորդ օրվա համեմատ մնացել է նույնը։