Քրեական վարույթն իրականացնող մարմինն ի՞նչ պետք է անի շուտ փչացող առարկաների հետ

Նախքան քրեական գործով վարույթի ավարտը քրեական վարույթն իրականացնող մարմինը սեփականատիրոջը կամ օրինական տիրապետողին հետ է վերադարձնում`
1) շուտ փչացող առարկաները.
2) առօրյա կենցաղում օգտագործելու համար անհրաժեշտ այն առարկաները, որոնց վրա օրենքով բռնագանձում չի կարող տարածվել.
3) թռչունները և տնային կենդանիները, ավտոմեքենան կամ տրանսպորտային այլ միջոցը, եթե դրանց վրա քաղաքացիական հայցը, դատական ծախսերը կամ հնարավոր գույքային բռնագանձումն ապահովելու համար կալանք դրված չէ:

Նշված առարկաների սեփականատերը կամ օրինական տիրապետողը հայտնի չլինելու կամ վերոհիշյալ իրեղեն ապացույցները վերադարձնելն այլ պատճառներով անհնարին լինելու դեպքում դրանք հանձնվում են համապատասխան կազմակերպություններին` պահելու, խնամելու կամ իրացնելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել