Ի՞նչ պատիժ է նախատեսված անձին ապօրինի հոգեբուժարան տեղավորելու համար

Հոգեբուժական հիվանդանոցում ապօրինի տեղավորելը կամ պահելը՝պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Նույն գործողությունը, որը՝
1) կատարվել է շահադիտական դրդումներով,
2) կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
3) անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ՝պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել