Կտակային հանձնարարությունից հրաժարվելու իրավունքը

Շահառուն իրավունք ունի հրաժարվել կտակային հանձնարարությունից:

Չի թույլատրվում հրաժարվել կտակային հանձնարարությունից վերապահումներով կամ պայմանով մասնակիորեն` ինչպես նաև դրանից հրաժարվել հօգուտ երրորդ անձի:
Այն դեպքում, երբ շահառուն միաժամանակ ժառանգ է, կտակային հանձնարարությունից հրաժարվելու նրա իրավունքը կախված չէ ժառանգությունն ընդունելու կամ դրանից հրաժարվելու նրա իրավունքից:

Եթե շահառուն հրաժարվել է կտակային հանձնարարությունից, ապա ժառանգը, որը պարտավոր է կատարել կտակային հանձնարարությունը, ազատվում է այն կատարելու պարտականությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել