Քաղաքապետը և նախկին պաշտոնատար անձինք օտարել են դպրոցի հողատարածքները․ Տարոն Մարգարյանի և մյուսների գործը՝ հակակոռուպցիոն դատարանում

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ հոկտեմբերի 3-ին, շարունակվեց Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Արման Սահակյանի, Անդրանիկ Քասարյանի, Արսեն Ամյանի, Հայկ Կյուրեղյանի, Արամ Ենգոյանի, Տիգրան Փոթիկյանի, Միքայել Հակոբյանի, Հայկ Պետրոսյանի գործով նիստը։ Այն նախագահում է դատավոր Սարգիս Դադոյանը։

Այս գործով Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել հետևյալ հիմքերով։

  • Նա, 2009 թվականի հուլիսի 6-ից մինչև 2011 թվականի նոյեմբերի 15-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի, իսկ 2011 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2018 թվականի հուլիսի 9-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես զբաղեցնելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի, այնուհետև Երևանի քաղաքապետի պաշտոնը, «Տեղական ինքնակառավարման մասին»  և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների համաձայն ունենալով քաղաքապետարանի աշխատանքները ղեկավարելու և կազմակերպելու, սահմանված կարգով Երևանի վարչական սահմաններում գտնվող գեոդեզիական կետերի և սահմանանիշերի պահպանությունն ապահովելու , ինչպես նաև իր իրավասության սահմաններում որոշումներ ընդունելու և Երևանի սեփականություն համարվող գույքը տնօրինելու լիազորություններ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:

Արման Գալուստի Սահակյանին մեղադրանք է առաջադրվել հետևյալ հիմքերով․

  • Նա, 2011 թվականի հունիսի 22-ից մինչև 2018 թվականի մայիսի 12-ը զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:

Արսեն Ամյանին մեղադրանք է առաջադրվել հետևյալ հիմքերով․

  • 2007 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 27-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, պաշտոնի անձնագրով և նույն վարչության կանոնադրությամբ ունենալով վարչության աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև վարչության կանոնադրական գործառույթներին առնչվող հարցերով Երևանի քաղաքապետի համապատասխան որոշման նախագծերի նախապատրաստման պարտականություն, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:

Հայկ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել հետևյալ հիմքերով․

  • Նա, 2011 թվականի ապրիլի 22-ից մինչև 2014 թվականի մարտի 11-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հողհատկացման և հողօգտագործման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը, պաշտոնի անձնագրով ունենալով հողհատկացման և հողօգտագործման, հողերի օտարման, վերաբերյալ ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների, գրությունների ուսումնասիրություն կատարելու և մասնագիտական եզրակացություններ ներկայացնելու, ինչպես նաև Երևանի քաղաքապետի որոշումների հիման վրա գլխավոր հատակագծերի կազմման աշխատանքները ապահովելու և վարչության պետի նշագրմանը ներկայացնելու լիազորություն, Երևան քաղաքի Աճառյան փողոցի 40 հասցեում գտնվող «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի զբաղեցրած հողատարածքի սահմանները ճշտելու և դրա արդյունքում դպրոցի զբաղեցրած հողատարածքից հողատարածք առանձնացնելու և օտարելու գործընթացում, իր գործողություններով օժանդակել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց, այդ թվում՝ ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն և վերջինիս կողմից պաշտոնեական կեղծիք կատարելուն:

Արամ Ենգոյանին մեղադրանք է առաջադրվել հետևյալ հիմքերով․

  • 2012 թվականի հուլիսի 23-ից մինչև 2016 թվականի հունվարի 8-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲ ընկերության գեոդեզիական բաժնի պետի տեղակալի պաշտոնը, աշխատանքային պայմանագրով ունենալով տեղագրական (գեոդեզիական) չափագրումներ և հանույթներ կատարելու պարտականություն, 2012 թվականին՝ Երևան քաղաքի Ավանեսովի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող «Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի զբաղեցրած հողատարածքի սահմանները ճշտելու և դրա արդյունքում նախադպրոցական ուսումնական հաստատության զբաղեցրած հողատարածքից հողատարածք առանձնացնելու և օտարելու գործընթացում, իր գործողություններով օժանդակել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց, այդ թվում՝ իր անմիջական ղեկավար՝ Երևանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲ ընկերության ն համար, որ նա, 2012 թվականի հուլիսի 23-ից մինչև 2016 թվականի հունվարի 8-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի ՙՙՔաղաքաշինություն՚՚ ՓԲ ընկերության գեոդեզիական բաժնի պետի տեղակալի պաշտոնը, աշխատանքային պայմանագրով ունենալով տեղագրական (գեոդեզիական) չափագրումներ և հանույթներ կատարելու պարտականություն, 2012 թվականին՝ Երևան քաղաքի Ավանեսովի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող ՙՙԵրևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն՚՚ ՀՈԱԿ-ի զբաղեցրած հողատարածքի սահմանները ճշտելու և դրա արդյունքում նախադպրոցական ուսումնական հաստատության զբաղեցրած հողատարածքից հողատարածք առանձնացնելու և օտարելու գործընթացում, իր գործողություններով օժանդակել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց, այդ թվում՝ իր անմիջական ղեկավար՝ Երևանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲ ընկերության գեոդեզիական բաժնի պետ Տարոն Գրիգորյանի կողմից պաշտոենեական լիազորությունները չարաշահելուն:

Տիգրան Փոթիկյանին մեղադրանք է առաջադրվել հետևյալ հիմքերով

  • 2014 թվականի փետրվարի 3-ից զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲ ընկերության գեոդեզիական բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը, աշխատանքային պայմանագրով ունենալով տեղագրական (գեոդեզիական) չափագրումներ և հանույթներ կատարելու պարտականություն, 2014 թվականին՝ Երևան քաղաքի Ավանեսովի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող ՙՙԵրևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն՚՚ ՀՈԱԿ-ի զբաղեցրած հողատարածքի սահմանները ճշտելու և դրա արդյունքում նախադպրոցական ուսումնական հաստատության զբաղեցրած հողատարածքից հողատարածք առանձնացնելու և օտարելու գործընթացում, իր գործողություններով օժանդակել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց, այդ թվում՝ իր անմիջական ղեկավար՝ Երևանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲ ընկերության գեոդեզիական բաժնի պետ Տարոն Գրիգորյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն:

Միքայել Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել հետևյալ հիմքերով.

  • Նա, 2010 թվականի ապրիլի 1-ից մինչև 2012 թվականի հունիսի 1-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲ ընկերության գեոդեզիական բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը, աշխատանքային պայմանագրով ունենալով տեղագրական (գեոդեզիական) չափագրումներ և հանույթներ կատարելու պարտականություն, 2011 թվականին՝ Երևան քաղաքի Աճառյան փողոցի 40 հասցեում գտնվող «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի զբաղեցրած հողատարածքի սահմանները ճշտելու և դրա արդյունքում դպրոցի զբաղեցրած հողատարածքից հողատարածք առանձնացնելու և օտարելու գործընթացում, իր գործողություններով օժանդակել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց, այդ թվում՝ իր անմիջական ղեկավար՝ Երևանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲ ընկերության գեոդեզիական բաժնի պետ Տարոն Գրիգորյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն:

Հայ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել հետևյալ հիմքերով.

  • Նա, 2012 թվականի մայիսի 15-ից մինչև 2015 թվականի օգոստոսի 24-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲ ընկերության գեոդեզիական բաժնի առաջին կարգի մասնագետի պաշտոնը, աշխատանքային պայմանագրով ունենալով տեղագրական (գեոդեզիական) չափագրումներ և հանույթներ կատարելու պարտականություն, 2013 թվականին՝ Երևան քաղաքի Հ. Բեկնազարյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող՝ ՙՙԹիվ 185 հանրակրթական դպրոց՚՚ ՊՈԱԿ-ի զբաղեցրած հողատարածքի սահմանները ճշտելու և դրա արդյունքում դպրոցի զբաղեցրած հողատարածքից հողատարածքներ առանձնացնելու և օտարելու գործընթացում, իր գործողություններով օժանդակել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատական նիստին չէր ներկայացել պաշտպաններից Տիգրան Ղազարյանը, վերջինս հայտնել է՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի կարողացել ներկայանալ, ու իր բացակայությամբ դատական նիստը շարունակելու խնդիր չի տեսնում։

Նշենք, որ այս գործով դատարանը գրավոր ապացույցների հետազոտման փուլում է։ Հետազոտվեցին փորձագիտական հետազոտությամբ հաստատված այն գրավոր ապացույցները, որոնցով հիմնավորվում են մեղադրյալներին մեղսագրվող արարքները։

Դատախազը նշեց, որ ամբաստանյալներին մեղսագրվող հանցագործության կատարումը հիմնավորված է նախաքննության ընթացքում նշանակված շինարարատեխնիկական փորձաքննության համաձայն, որը սկսվել է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին, ավարտվել՝ 2019 թ․ հուլիսի 20-ին։

Փաստաթղթերով նշվում է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք իրենց պաշտոնեական դիրքը ծառայողական շահերին հակառակ օգտագործելով, խմբային շահերից ելնելով, հողատարածքների կեղծ չափագրման հիման վրա կազմակերպել են Համո Բեկնազարյան հասցեում տեղակայված դպրոցի 15 հազար 523 քառ․ մետր հողատարածքից 3851, 43 քառ․ մետր հողատարածքն առանձնացնելու և երեք տարբեր անձանց օտարելու գործընթացը։

Նույն դպրոցի տնօրենը դիմում է ներկայացրել դպրոցի հողամասի սահմանները վերաճեցնելու և նոր հատակագիծ ուղարկելու մասին։ Որոշում է կայացվել դպրոցի հողամասերը վերաճեցնել և նոր հատակագիծ թողարկել, ինչի արդյունքում դպրոցի հողամասը 15 հազար 523 քառ․ մետրից երեք տարբեր հատվածներով նվազեցվել ու դարձել է 11 հազար 671, 57 քառ․ մետր։ Առանձանցված երեք հողատարածքները Երևանի քաղաքապետարանի կողմից աճուրդային կարգով վաճառվել են։

Պաշտպանության կողմի ներկայացուցիչները գրավոր ապացույցների վերաբերյալ իրենց դիրքորոշումները հայտնեցին, պնդեցին՝ փորձաքննության արդյունքներով նշված հողատարածքներն օտարելու որևէ լիազորություններ չեն ունեցել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել