Դատավորների թիվը կավելանա․ ՀՀ-ում ներդրվում է մասնավոր մեղադրանքի ինստիտուտը

«Ձեր քննարկմանն եմ ներկայացնում ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններին քրեական մասնագիտացման դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը համաձայնություն տալու մասին Կառավարության որոշման նախագիծը»,-այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Կառավարության նիստի ժամանակ հայտնեց Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։

«Այս նախագծի անհրաժեշտությունը ծագել է հետևյալ օրենսդրական պահանջներից․ ինչպես գիտեք՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանվել են հանցանքներ, որոնց կատարման համար անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության՝ հանցագործությունից տուժածի քրեական հայցի հիման վրա։

Նշածս հոդվածի առաջին մասով նախատեսված են այն հանցանքները, որոնք ենթակա են քննության՝ մասնավոր մեղադրանքի վարույթով։ Դրանք թվով 25-ն են, որոնցից յուրաքանչյուրի առաջին մասով որակման դեպքում գույքային վնասի չափով պայմանավորված՝ կամ՝ արարքի ծանրացնող հանգամանքների բացակայությամբ պայմանավորված, վարույթը ենթակա է իրականացման ոչ թե հանրային մեղադրանքի կարգով, այլ՝ առանց միչդատական վարույթի՝ անմիջականորեն դատարանի կողմից՝ մասնավոր մեղադրանքի վարույթով։

Մասնավոր մեղադրանքով վարույթը բաղկացած է լինելու միայն դատական փուլերից, հետևաբար՝ մասնավոր կարգով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվում է, և քրեական վարույթը կարճվում է միայն դատարանում՝ սահմանափակ նախատեսված հիմքերի առկայության դեպքում»։

Կարդացեք նաև՝

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել