Քաղաքացին պետք է ապացուցի իր հանդեպ կատարված հանցանքը․ ո՞ր հանցագործությունների դեպքում կգործի մասնավոր մեղադրանքի ինստիտուտը
Մասնավոր մեղադրանքի ինստիտուտը գործում է վաղուց, կարելի է ասել, որ այն նույնիսկ ավելի հին է, քան հանրային մեղադրանքի ինստիտուտը։ Տուժողները պետք է բողոք ներկայացնեին, որպեսզի իրենց նկատմամբ կատարված հակաիրավական արարքին ընթացք տրվեր։ Հետագայում պետությունն իր վրա վերցրեց այդ պարտականությունը։
Ինստիտուտը նախատեսված է եղել ինչպես 1998 թվականին ընդունված, այնպես էլ գործող քրեական դատավարության օրենսգրքով։
Մասնավոր մեղադրանքի շրջանակներում նախկինում գոյություն ունեին հանցանքների տեսակներ, որոնց վերաբերյալ քրեական գործերը կարող էին հարուցվել միայն տուժողի բողոքի հիման վրա։
Մանրամասները՝ տեսանյութում։