Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշումներ է ընդունում միայն օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում և սահմաններում:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը, օրենքով նախատեսված դեպքերում, Հայաստանի Հանրապետության նախարարների հետ ընդունում է համատեղ որոշումներ:
Համատեղ ընդունված որոշումների նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումներին ներկայացվող պահանջները:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներին, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը կարող է ընդունել միայն նորմատիվ կամ անհատական որոշումներ:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահն օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ընդունում է միայն անհատական որոշումներ կամ կարգադրություններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի` որպես բանկ հանդես գալու դեպքում ներքին ակտեր` օրենքի պահանջներին համապատասխան: