Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների համաձայն՝ պետությունը պետք է հաշմանդամություն ունեցող անձանց մյուսների հետհավասար հիմունքներով ապահովի արդարադատության մատչելիությամբ` տրամադրելով նաև ընթացակարգային ու տարիքին համապատասխան այնպիսիհնարավորություններ, որոնք հնարավորություն կտան ապահովելու նրանց արդյունավետ մասնակցությունը, որպես ուղղակի կամ անուղղակի մասնակիցներ, ինչպեսնաև` որպես վկաներ, դատական բոլոր ընթացակարգերին, նաև` քննչական և այլ նախնական փուլերում:
Պետությունը պետք է աջակցի հաշմանդամություն ունեցող անձանց համար արդարադատության մատչելիության ապահովմանը, կազմակերպի համապատասխանուսուցողական դասընթացներ արդարադատության վարչական համակարգի աշխատակիցների, ինչպես նաև ոստիկանության և կալանավայրերի անձնակազմերի համար: