Դիլիջանի թունելն այսօր հոսանքազրկվելու է՝ էլեկտրամատակարարման խափանման պատճառով
2024-08-23 / 09 58 |
Օգոստոսի 23-ին՝ ժամը 10։00-ից մինչև 12։00, Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է էլեկտրամատակարարման խափանման պատճառով։ Վերոնշյալ ժամանակահատվածում իրականացվելու են վերականգնման աշխատանքներ։
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։