Կուրսկի շրջանում հայտարարվել է Գլուշկովսկի շրջանի ամբողջ տարածքի պարտադիր տարհանում

Կուրսկի շրջանում հայտարարվել է Գլուշկովսկի շրջանի ամբողջ տարածքի պարտադիր տարհանում։ Curren Time-ի փոխանցմամբ՝ այս մասին տելեգրամյան իր էջում հայտնել է շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։

«Տարածաշրջանային օպերատիվ շտաբը որոշում է կայացրել Գլուշկովսկի շրջանի պարտադիր տարհանման մասին։ Ինչպես նախկինում հաղորդվել է, տեղի բնակիչների հեռացման գործընթացի համակարգումը վստահված է անվտանգության ուժերին, տեղական վարչակազմին և Կուրսկի «Պատրիոտ» կենտրոնի հսկիչներին»,- ասվում է Սմիրնովի հաղորդագրության մեջ:

Նա նաև կոչ է արել քաղաքացիներին «ըմբռնումով վերաբերվել ներկա իրավիճակին և հետևել անվտանգության ուժերի և տեղական իշխանությունների բոլոր առաջարկություններին»։

Գլուշկովսկի շրջանը սահմանակից է Սուջայի շրջանին, որտեղ մարտերը շարունակվում են օգոստոսի 6-ից։ Շրջանի բնակչությունը, 2022 թվականի սկզբի դրությամբ, կազմում էր մոտ 20 հազար մարդ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել