Կուրսկում կստեղծվեն ռազմական հրամանատարական գրասենյակներ․ Զելենսկի

Անհրաժեշտության դեպքում ՌԴ Կուրսկի մարզում կստեղծվեն ռազմական հրամանատարական գրասենյակներ։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մեր երկիրը պաշտպանում է և՛ իրեն, և՛ սահմանամերձ շրջաններում ապրող մարդկանց կյանքը։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի տարածքում ակտիվ գործողությունների ժամանակ մենք կատարում ենք միջազգային կոնվենցիաների և միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները»,-հայտարարել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել