«ԱՄՆ-ը շարունակում է աշխատել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի հասնելու ուղղությամբ»,- այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Ադրբեջանն ու Հայաստանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Մենք հանձնառու ենք աջակցել այս գործընթացին: Եկել է խաղաղության ժամանակը, և մենք շարունակում ենք աշխատել համաձայնության հասնելու ուղղությամբ»,- նշել է նա։