Արարատ լեռան վրա մոլորված 2 լեռնագնացի դի է հայտնաբերվել

Հուլիսի 21-ին Թուրքիայում ահազանգ էր ստացվել, որ  Արարատ լեռ բարձրացած լեռնագնացներից 2-ը մոլորվել են տեղանքում: Այս մասին հայտնում է Ermeni Haber-ը։

Ահազանգից հետո Թուրքիայի կառավարությանն առընթեր գործող «Աղետների և արտագակարգ իրավիճակների վարչության» ժանդարմերիայի և շտապօգնության աշխատակիցների կողմից մեկնարկել էին որոնողափրկարարական աշխատանքներ:

Հուլիսի 22-ի առավոտյան հայտնաբերվել են մոլորված լեռնագնացների դիերը: Նշվում է, որ լեռնագնացները մոլորվել էին եղանակային վատ պայմանների պատճառով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել