Բաքուն Երևանին «միջանկյալ լուծում» է առաջարկում

Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է համաձայնության գալ բարիդրացիական հարաբերությունների հիմնարար սկզբունքների շուրջ նույնիսկ համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելուց առաջ։ Ինչպես հաղորդում ադրբեջանական լրատվամիջոցները, ասյ մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Դեռևս 2021 թվականին, որպես միջանկյալ տարբերակ, մենք առաջարկել ենք, որ այս սկզբունքների ներդաշնակեցումը կարող է մեր երկրների միջև հաստատել բարիդրացիական հարաբերություններ»,- ասել է նա։

Նա նաև դրական է պատասխանել այն հարցին, թե արդյոք այդ սկզբունքները կարո՞ղ են համաձայնեցվել մինչև նոյեմբերին Բաքվում կայանալիք Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել