Նոր արագաչափ՝ հուլիսի 1-ից

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Մ-15 «Բալահովիտ-Մասիս (Երևանի շրջանց)» միջպետական նշանակության ճանապարհի 3-րդ կմ հատվածում («Ծիրանի» ռեստորանային համալիրի հարակից ճանապարհահատված) տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 70 կմ/ժ է։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայությունից։

Լուսանկարահանող տեխնիկական միջոցը գործարկվելու է հուլիսի 1-ից:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել