Կնոջը առաջարկել են 4000 դրամի դիմաց սեռական հարաբերություն ունենալ, մերժում ստանալուց հետո, տղամարդկանցից մեկը բռնել է մազերից և 3 անգամ գլուխը հարվածել ասֆալտապատ գետնին

Սարգիս Կ․ն-ն 2024 թվականի մարտի 9-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Սամվել Կ․-ի, Ֆ․Ա․-ի և նրա կնոջ՝ Հ․ Ա․-ի հետ միասին, իրեն պատկանող ավտոմեքենայով, գարեջուր ըմպելով գնացել են գնացքի գծերի մոտ, որտեղ Սարգիս Կ․-ն Հ․ Ա․-ին  առաջարկել է իր և ընկերոջ՝ Սամվել Կ․-ի հետ, 4.000 դրամի դիմաց սեռական հարաբերություն ունենալ։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Առաջարկը կնոջ կողմից մերժվել է։ Այնուհետև վերջիններս Սարգիս Կ․-ին պատկանող ավտոմեքենայով գնացել են մեկ այլ հատված, որտեղ Սարգիս Կ․-ն կրկին առաջարկել է Հ․ Ա․-ին սեռական հարաբերություն ունենալ, սակայն վերջինս կրկին մերժել է՝ հայտնելով, որ կզանգահարի ոստիկանություն, ինչից Սարգիս Կ․-ն անպարկեշտ արտահայտություն է արել, բարկացել է, ապա Հ․ Ա․-ին իջեցնելով ավտոմեքենայից՝ բռնել է մազերից և 3 անգամ գլուխը հարվածել է ասֆալտապատ գետնին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և թեթև մարմնական վնասվածք։

Նշենք, որ Սարգիս Կ․ն նախկինում դատված է եղել։

Գործը դատարան է ստացվել Հունիսի 16-ին։ Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այն է՝ հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները`պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել