Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պաշտպանության նախարար Յուրիկո Բակեսի հետ

Լյուքսեմբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պաշտպանության նախարար Յուրիկո Բակեսի հետ։

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Հանդիպմանը ներկա էր նաև դեսպան Տիգրան Բալայանը։

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու պաշտպանության բնագավառում Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև համագործակցության հեռանկարներին, նաև
բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ընթացքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել