Սեփականության իրավունքի սուբյեկները

Սեփականության իրավունքի սուբյեկտներ են հանդիսանում քաղաքացիները, իրավաբանական անձինք, համայնքները և Հայաստանի Հանրապետությունը: Նրանցից յուրաքանչյուրը հանդես է գալիս որպես իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքի միակ կրողը:

Եթե իրը պատկանում է որևէ մեկին սեփականության իրավունքով, ապա մեկ այլ անձի համար տվյալ իրի նկատմամբ սեփականության իրավունք նույն ծավալով ծագել չի կարող: Սակայն միևնույն գույքի նկատմամբ կարող են սեփականության իրավունք ունենալ մի քանի անձ: Նման դեպքում առաջանում է ընդհանուր սեփականության իրավունք:

Սուբյեկտիվ առումով սեփականության իրավունքը համարվում է իրային իրավունք, քանի որ այն ամրապնդում է նյութական բարիքների պատկանելության իրավունքը կրողին և կրում է բացարձակ բնույթ:

Սուբյեկտիվ առումով սեփականության իրավունքը նշանակում է անհատի կամ կոլեկտիվի հնարավորությունը իր հայեցողությամբ և անկախ որևէ մեկից տիրապետել, օգտագործել և տնoրինել իր ունեցվածքը օրենքով սահմանված շրջանակներում և հասարակության տնտեսական կառուցվածքին համապատասխան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել