Վաղը մենք կարևոր հանդիպում ունենք՝ ժամը 18։30 Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ շենքի դիմաց․ Բագրատ Սրբազան

«1-2 օր է, որ ձեզ չեմ տեսել, բայց արդեն կարոտով եմ լցված՝ յուրաքանչյուրիդ տեսնելու։ Վաղը մենք կարևոր հանդիպում ունենք՝ ժամը 18։30 Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ շենքի դիմաց։ Այն մի քանի կարևոր շեշտադրումներ ունի և նշանակություն»,-նշել է Բագրատ Սրբազանը։

«Առաջինը՝ տեղյակ եք, որ այդ ժամին նիստ է նշանակված Կառավարության հրաժարականի քննարկման ուղերձով։

Այս իշխանությունները որևէ կապ չունեն մեր ժողովրդի հետ, օտարված են, գտնվում են հակաօրինական վիճակում։

Վաղվա նիստը այդ իմաստով չափազանց կարևոր է՝ ևս մեկ անգամ արձանագրելու, թե արդյո՞ք այս մարդիկ գոնե նշույլ իսկ առնչություն ունեն մեր ժողովրդի, նրա երազների, իղձերի, կյանքի հետ, թե՞՝ ամբողջությամբ օտարացած են։

Երկրորդ հանգամանքը՝ հանդիպելու, մեկ բռունցք դառնալու և արձանագրելու, որ այս շարժումը կա, գոյություն ունի և մենք հասնելու ենք մեր ծրագրերի, երազների իրականացմանը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել