Լեմկինի ինստիտուտը անդրադարձել է հունիսի 12-ին ՀՀ ազգային ժողովի շենքի դիմաց կատարվածին

Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է տարածել․

«Լեմկինի ինստիտուտը մտահոգված է հունիսի 12-ին ՀՀ ազգային ժողովի շենքի դիմաց ցուցարարներին և լրագրողներին ցրելու ոստիկանության ագրեսիվ գործելաոճից, որը հակասում է ժողովրդավարական սկզբունքների և մարդու հիմնարար իրավունքների հանդեպ Հայաստանի հռչակած հանձնառությանը:

Ինչպես արդեն բազմիցս հայտարարել ենք, խոսքի և հավաքների ազատությունը մարդու հիմնարար իրավունքներն են և ներառական ու արդար հասարակության հիմնական սկզբունքները: Դրանք նաև Ցեղասպանության կանխարգելման կարևոր գործիքներ են, քանի որ այդ իրավունքները հնարավորություն են տալիս անհատներին և համայնքներին հանդես գալ անարդարության դեմ և պատասխանատվություն պահանջել իրենց կառավարություններից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել