Հարձակում էր նախապատրաստվում երկրի օրենսդիր իշխանության վրա․ Արա Ֆիդանյան

Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումը Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը գնահատեց իրավաչափ։ Հանրայի հեռուստաընկերության եթերում նա ասաց, որ ոստիկանության կողմից կիրառված ուժը համաչափ է եղել։

«Ակնհայտ էր, որ հարձակում էր նախապատրաստվում երկրի օրենսդիր իշխանության վրա։ Ակնհայտ էր հավաքի մասնակիցների գործողություններից, նախկինում կատարված հայտարարություններից։ Յուրաքանչյուր անգամ, երբ մենք իրականացնում ենք հավաքի ուղեկցում կամ կազմակերպում ենք ցանկացած հավաքի որևէ գործողություններ, միանշանակ ուսումնասիրում ենք թե՛ հավաքի կազմակերպիչների կամ մասնակիցների նախկինում կատարված հայտարարությունները, ինչպես նաև հենց այդ հավաքի ընթացքում տեղի ունեցող իրադրությունը և այդ օրվա հետ կապված ակնհայտ էր, որ հավաքի որոշ մասնակիցներ պատրաստվում են իրականացնել օրենքով արգելված գործողություններ»,-նշեց նա։

Արա Ֆիդանյանը նշեց, որ բոլոր տեսագրություններում առկա է, որ հավաքի որոշ մասնակիցներ ագրեսիվ դրսևորում են ցուցաբերում, քարեր և տարբեր առարկաներ նետում են ոստիկանների ուղղությամբ և նշեց, որ առաջին մարմնական վնասվածք ստացողը եղել է ոստիկան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել