Այսօր Պոլիտեխնիկում հյուրընկալել եմ Բրիտանական խորհրդի տարածաշրջանային տնօրեն Ադրիան Չադվիքին, Վրաստանի և Արևելյան գործընկերության կլաստերի ղեկավար Զազա Պուրցելաձեին և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ադդէ Հովասափյանին: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։
«Ներկայացրել եմ ՀԱՊՀ գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնայնությունները։ Քննարկել ենք համալսարանի կողմից իրականացվող բարեփոխումներն ու տարբեր ծրագրեր, այդ համատեքստում խոսել ենք անգլերենի դասավանդման և բուհի միջազգայնացմանը նպաստող նախագծերից և դրանցում Բրիտանական խորհդրի հատուկ դերի մասին՝ մասնավորապես ՀԱՊՀ IELST կենտրոնի շրջանակներում համագործակցության ինչպես նաև վերջին 4 տարիներին ՀԱՊՀ-ի կողմից իրականացված 2 Creative Spark դրամաշնորհային ծրագրերի մասին։
Արձանագրել ենք համատեղ իրականացված ծրագրերում գրանցված հաջողությունները։
Իր հերթին Բրիտանական խորհրդի տարածաշրջանային տնօրեն Ադրիան Չադվիքին արձանագրեց, որ ՀԱՊՀ որպես Հայաստանյանի առաջատար համալսարան վերջին տարիներին շատ սերտ և հաջող համագործակցություն է ծավալում Բրիտանական Խորհրդի հետ․ որի շահառուն է առաջին հերթին հայաստանյան հասարակությունը, ուսանողությունը, Ինչպես նաև հենց Բրիտանական խորհուրդը։
Այցի վերջում մասնակիցները հնարավորություն ունեցան այցելել ՀԱՊՀ IELST Testing Partner Point և ծանոթանալ կենտրոնի աշխատանքին»։