Ըստ քաղաքացու` ծեծի և խոշտանգումների միջոցով ոստիկանները ստիպել են խոստովանել

ՀՀ Հատուկ քնչական ծառայությունում ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասով քաղաքացի Ա.Ս.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ:

ՀՔԾ-ի փոխանցմամբ` ըստ Ա.Ս.-ի հաղորդման, 2011 թվականի մարտի 23-ին` ժամը 02:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցներն իրեն և Ա. Ղ.-ին գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղ իրենց ծեծի և խոշտանգումների միջոցով ստիպել են խոստովանել գողության կատարումը:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել