Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը

Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է պատգամավոր Արեն մկրտչյանը։

«Հեղեղումների հետևանքով պոկվել-տեղատարվել էր նաև Ալավերդու մարզադպրոց-Հաղպատի խաչմերուկ` շուրջ 5 կիլոմետր երկարությամբ հատվածի գազատար խողովակը։

Այն ժամանակավոր լուծումներով հրատապ վերականգնված է, գազամատակարարման խնդիրները` կարգավորված։ Այս ընթացքում պարբերաբար շփվել եմ տեղում աշխատող մասնագետների հետ»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել