«Ունենք 400 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող ավելի քան 220 ուսուցիչ»․ Ժաննա Անդրեասյան

Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում ԿԳՄՍ նախարարության 2023 թվականի կատարողականի ներկայացման ժամանակ անդրադարձել է ուսուցիչների վարձատրության խրախուսման և գիտելիքների ստուգման ծրագրերին: 2023 թվականին շարունակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը, որին ավելի քան 4200 ուսուցիչ է մասնակցել:

«Ընդհանուր առմամբ՝ 2021-2023 թվականների կամավոր ատեստավորման արդյունքում բարձրացվել է 3830 ուսուցչի աշխատավարձ, որը կազմում է պետական դպրոցներում աշխատող ուսուցիչների 14 տոկոսը»,- ասել է նախարար։

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ նախորդ տարի գործարկվել է տարակարգի նոր մեխանիզմը, որի շրջանակում արդեն 100-ից ավելի տարակարգ ստացող ուսուցիչ կա․ «Առաջին անգամ շնորհվել է նաև չորրորդ կարգի տարակարգ, որը 50 տոկոս հավելավճարի հնարավորություն է տալիս։ Արդյունքում՝ հավելավճարի այս բոլոր ծրագրերով ունենք 400 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող ավելի քան 220 ուսուցիչ»,- ընդգծել է նախարար Ժաննա Անդրեասյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել