Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է․ ՓԾ

ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունիսի 5-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում փրկարարական ծառայողների ջանքերով վերակառուցվել է հետիոտնային կամուրջ, որը հնարավոր է դարձրել բնակիչների տեղաշարժը և ապահովել է կապը բնակավայրի հետ:

Ավելի վաղ աղետի հետևանքով առաջացած խնդիրների մասին խոսել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ հայտնելով, որ վերականգնողական աշխատանքները շարունակվում են, սակայն աղետի գոտում վնասների չափն ընդհանրացնել դեռ հնարավոր չէ։

Սանոսյանի խոսքով՝ առավել շատ տուժել է Ալավերդի քաղաքը՝ իր թաղամասերով ու Քարկոպ գյուղը. ամբողջ գյուղը լցվել էր տիղմով, որտեղ հիմա ակտիվ աշխատանքներ են ընթանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել