«Հենց հիմա վերևում մեր թշնամիներն են կանգնած, բայց Հայաստանի իշխանությունները պապանձվել են»․ Բագրատ Սրբազանը Սոթքում է

Այսօր՝ հունիսի 5-ին, Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գնացել է Գեղարքունիքի մարզ, որտեղ այս պահին հանրահավաք է տեղի ունենում Սոթք բնակավայրում։

Իր խոսքում Բագրատ Սրբազանը բնակիչներին ասաց․ «Հենց հիմա վերևում մեր թշնամիներն են կանգնած, բայց Հայաստանի իշխանությունները պապանձվել են, մի բառ անգամ նրանց չեն ասում, բայց մեզ՝ նրանց, ովքեր ասում ենք մենք պատիվ ենք ուզում, հայրենիք ենք ուզում, հաշտություն ենք ուզում հասարակական իմաստով, արդարություն ու ճշմարտություն ենք ուզում, ուզում ենք, որ թշնամությունը մեր տներից վերանա, ատելությունը մեր կյանքից հեռանա, ուզում ենք արժանապատիվ, կայուն, հզոր պետություն ունենալ, ուզում ենք որպեսզի աշխարհը մեզ հետ, ոչ թե մեր վրա խոսի, ահա այս իշխանությունները մեզ ինչ ասես, ասում են։

Բագրատ Սրբազանի խոսքով՝ ժողովուրդը կանգնած է վճռական օրերի առջև, կանգնած է հայրենիքը մաս-մաս հանձնելու առջև, և ոմանք հետ չեն կանգնելու այն ճանապարհից, որն իրենց «պարտադրված է, ոչ թե բանակցված»։

«Այսօր շատ տպավորիչ է, տարբեր շրջաններից, տարբեր վայրերից մեր հայրենակիցները եկել են մեր սիրելի Սոթքի, Կուտականի, Կութի, ընդհանրապես Գեղաքունյաց շրջանի մեր սիրելի քույրերին և եղբայրներին աջակցելու, սա է հայության իսկատիպ նկարագիրը։ Ինչու՞ ենք մենք այսքան մոլորված ապրում, որովհետև պետությունը պետք է նպատակ ունենա, օրակարգ ունենա, ընթացք ունենա, իսկ ամենակարևորը՝ գնահատի իր քաղաքացիներին»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել