Ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ ՓԾ

ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունիսի 4-ին` ժամը 16։26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին-Ապագա ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին այրվում է «Toyota» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Գ․ Ս․):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:36-ին, մարվել՝ 16:42-ին: Այրվել է ավտոմեքենան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել