«Մենք հիմա, երեկվա տրամաբանության շարունակությամբ այսօր մի շատ կարևոր տեղ ենք այցելելու։ Սայաթ-Նովա-Մաշտոց պողոտայով գնալու ենք այդ տեղը։ Դուք ասել եք՝ մի ասա, ես էլ չեմ ասում, բայց վստահ եմ՝ բոլորը գիտեն ուր ենք գնալու։ Այդպես է, չէ՞, ասում են՝ շատ կարևոր բան եմ ասում քեզ, մենակ դու գիտես ու ասյպես մի 20 հոգի, կամ՝ 50 հոգի։
Ուրեմն Սայաթ-Նովայով գնալու ենք Մաշտոց պողոտայով հետո այնտեղից արդեն կասենք՝ ուր ենք գանոլւ, որովհետև կարճ է ճանապարհը, շատ երկար չի։ Այնպես որ բոլորով միասին, թեպետ ես ուզում էի միայնակ գնալ, բայց ասացիք՝ չէ, միայնակ մի գնա»,- այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում աջակիցներին հայտարարեց Բագրատ Սրբազանը։