«Այս ընթացքում մենք գնալու ենք անպայման Վարդենիս, Սյունիք՝ մարդկանց իսկապես ցույց տալու, որ սա անընդունելի է»․ Բագրատ Սրբազան

«Վաղը ժամը 10։30 այստեղ եմ լինելու, գնալու եմ շատ կարևոր հանդիպման։ Իսկապես չեմ ասելու՝ ուր ենք գնում, այսօր ասացինք՝ ուր ենք գնում, էն վերևից զորքերով պատած եկել էին մինչև չգիտեմ որտեղ։ Տղաներն են մեղկ ուղղակի, իրենց թվում է՝ մենք արևի տակ ենք, իրենք արևի տա՞կ չեն, իրենք էլ են արևի տակ։

Այս ընթացքում մենք գնալու ենք անպայման Վարդենիս, Սյունիք, որովհետև այդ տրամաբանական գիծն է ամբողջ գնում այս անպետք գործընթացի, մարդկանց իսկապես ցույց տալու, որ սա անընդունելի է։ Մենք շատ անակնկալ ունենք ուրբաթ օրը՝ երեկոյան, կասեմ՝ ինչ ենք անելու, եթե գաք, ընտիր, շատ ընտիր կլինի»,-այս մասին այսօր հայտնեց Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում գտնվողներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել