Հունիսի 2-ին, ժամը՝ 14:30-ի սահմաններում շտապ օգնության կանչ է գրանցվել Շամլուղ բնակավայրից, իննամյա երեխայի որովայնի բութ տրավմա՝ շոկային վիճակ ախտորոշմամբ: Այս մասին հայտնում են «Ավալերդի» բժշկական կենտրոնից։
«Շտապ օգնության մեքենան, որը հերթապահում էր Ախթալայի ժամանակավոր կամրջի մոտ, տարհանել է երեխային և շտապ տեղափոխել «Ալավերդու Բժշկական Կենտրոն» ՓԲԸ:
Հետազոտություններից պարզ է դարձել, որ Հ. Սոխակյանը հեծանիվից վայր ընկնելուց ստացել է ենթաստամոքսային գեղձի լուրջ վնասվածք, որոշվել է տեղափոխել մասնագիտացված բուժ. հաստատություն – Արաբկիր բժշկական կենտրոն:
ՀՀ Լոռու մարզային պատասխանատուների և «Ալավերդու Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ի տնօրինության կողմից անմիջապես հրավիրվել է սանավիացիա, արագ կազմակերպվել է երեխայի տեղափոխումն՝ Արմենիան Հելլիկոպտեր ընկերության ուղղաթիռով:
Ներկայումս երեխայի վիճակը բավարար է, գտնվում է բուժման մեջ՝ Արաբկիր բժշկական կենտրոնում»,-նշվում է հայտարարության մեջ:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2024/06/447608814_7599014996872087_300307208096624205_n.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2024/06/447775955_7599015153538738_3476470003456707337_n.jpg)