Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանը, համագործակցելով Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլդտի համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ, այս տարի ևս «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրով առաջարկում է երիտասարդ, քաղաքականությամբ հետաքրքրվող, բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներին սովորել և աշխատել Բեռլինի Բունդեսթագում:
Ծրագիրը տևողությունն է՝ 2025 թ. մարտի 1-ից մինչև հուլիսի 31-ը: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2024 թ. հուլիսի 31-ն է։
Գերմանիայի Բունդեսթագի www.bundestag.de/ips համացանցային էջում զետեղված են ծրագրի վերաբերյալ կարևոր տեղեկություններ, այդ թվում՝ մասնակցության պայմաններն ու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, գերմաներենի գիտելիքները հաստատող լրացման թերթիկը, ինչպես նաև մրցույթին վերաբերող հարցաթերթիկը։ Դեսպանության www.eriwan.diplo.de կայքում տեղադրված է համապատասխան հղում։
Լրացուցիչ հարցերի դեպքում դիմել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն։