Փրկարար ծառայությունը՝ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին բեռնատարի այրման դեպքի մասին

Հունիսի 2-ին, ժամը 16:34-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշտուն գյուղի խաչմերուկի մոտակայքում այրվում է բեռնատար:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին այրվում է Volvo մակնիշի բեռնատար (վարորդ՝ Ա. Շ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:10-ին, մարվել՝ 18:50-ին: Այրվել են բեռնատարի խցիկը, բեռնախցիկի ծածկը` մասամբ, առջևի և կենտրոնական անվադողերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել