Վաղը՝ 10:00-ին, ես գնալու եմ ՀՀ Քննչական կոմիտե. Բագրատ Սրբազան

Վաղը՝ հունիսի 3-ին` 10:00-ին, ես գնալու եմ ՀՀ Քննչական կոմիտե։ Այս մասին այսօր` հունիսի 2-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը:

«Կհավաքվենք Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցու բակում և ժամը 10:00-ին բարձրանանք Քննչական կոմիտե։ Մեր պահանջները ինչ են լինելու՝ կասեմ տեղում։ Կամ մեզ պատասխան կտան, կամ մենք ազատ կլինենք գործելու»,-ասաց նա:

Նա նաեւ հայտնեց, որ առաջիկայում պլանավորում են գնալ Վանաձոր, Վարդենիս եւ Սյունիքի մարզ են ցանկանում այցելել:

«Տավուշից սկսած մինչև Մեղրի այս աղետի շարունակականությունն է տեղի ունենալու։ Այս մարդիկ իրենց հակաօրինական սադրանքները չեն սահմանափակելու միայն սոսկ Տավուշով ամփոփելու»,-ասաց նա:

Բագրատ Սրբազանը նաեւ հայտարարել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կհայտարարեն մեծ հանրահավաքի մասին, որը տեղի է ունենալու անխուսափելիորեն։

«Այդ հանրահավաքը լինելու է այն կոնկրետ քայլերի դեպի հաղթանակ տանող կարևոր հանգրվանը»,-ասել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել