Պահումը քաղաքացիական իրավունքում

Պահումը պարտավության կատարման ապահովման եղանակներից է:

Պարտատերը, որի մոտ գտնվում է պարտապանին կամ նրա նշած անձին հանձնելու ենթակա գույքը, իրավունք ունի պարտապանի կողմից տվյալ գույքի համար վճարելու կամ դրա հետ կապված պարտատիրոջ ծախսերը և մյուս վնասները հատուցելու պարտավորությունը ժամկետին չկատարելու դեպքում գույքը պահել իր մոտ` մինչև համապատասխան պարտավորության կատարումը:

Գույքի պահումով կարող են ապահովվել նաև գույքի համար վճարելու կամ դրա վրա կատարված ծախսերը և այլ վնասները հատուցելու հետ չկապված պահանջները, որոնք ծագել են որպես ձեռնարկատեր հանդես եկող կողմերի պարտավորությունից:
Պարտատերը կարող է իր մոտ գտնվող գույքը պահել, չնայած այն բանին, որ այդ գույքը պարտատիրոջ տիրապետմանն անցնելուց հետո դրա նկատմամբ իրավունքներ է ձեռք բերել երրորդ անձը:

Վերը նշված կանոնները կիրառվում են, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Գույքը պահող պարտատիրոջ պահանջները բավարարվում են դրա արժեքից գրավով ապահովված պահանջները բավարարելու համար նախատեսված ծավալով և կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել