Նշենք, որ հասարակ գրավոր կամ նոտարական ձևով կնքված գործարքի վրա հիմնված պահանջը պետք է զիջվի նույն ձևով:
Այն գործարքով, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, պահանջի զիջումը պետք է գրանցվի այդ իրավունքների գրանցման համար սահմանված կարգով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
Օրդերային արժեթղթով պահանջի զիջումը կատարվում է այդ արժեթղթի վրա փոխանցագիր կատարելու միջոցով: