Լոռու մարզի Ալավերդի-Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհին, Սանահին վանական համալիր տանող հատվածների հիմնանորոգմամբ պայմանավորված, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
«Հարգելի՛ քաղաքացիներ, մայիսի 23-ին ժամը 10։00-ից 22։00-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի Ալավերդի-Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհին, Սանահին վանական համալիր տանող հատվածների հիմնանորոգմամբ պայմանավորված, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ․ ավտոճանապարհը ժամանակավոր փակ է լինելու։
Տեղեկացնում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ տեղում հերթապահություն կիրականացնի ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Խնդրում ենք չանհանգստանալ»։