«Առաջարկում եմ՝ նույն խորհուրդները մեզ չտաք, մենք շատ լավ գիտենք՝ ինչ ենք անում»․ Հակոբ Արշակյանը՝ ընդդիմությանը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Արշակյանն այսօրվա իր ելույթում նշեց, որ Արցախի կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրել է Արցախի դաշնակցությունը ներկայացնող և հեղաշրջման արդյունքում իշխանության եկած անձը։

«Տիկին Խամոյանն այսօր երեք անգամ ինֆորմացիա թաքցնելուց խոսեց, ճիշտն ասած, ես փորձեցի չատ GPT-ին հարցնել՝ ինչպետ կարելի է թաքցնել ինֆորմացիան, որն ինտերնետում կա, մի 2 էջ պատասխանում էր՝ ինչ պրոցեսներով է պետք գնալ, որպեսզի այդ ինֆորմացիան թաքցվի»,-ասաց Արշակյանը։

Դիմելով պատգամավոր Գառնիկ Դանիելյանին՝ ասաց, որ սյունն ընդհանրապես հսկում են սահմանապահները և հսկում են հակառակորդից, ընդհանրապես ՀՀ սահմաններին տեղադրված սյուները հեռացնելու գործողությունը թշնամական գործողություն է պետության նկատմամբ, և հորդորեց, որպեսզի նա չկարծի՝ սահմանապահներն իրենից են սյունը պաշտպանում, իսկ եթե ցանկություն կա սյունը հանելու, ընդհանրապես նման գործողություններ իրենք սպասում են հակառակ կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել