«Այս ժողովուրդն արթնացել է և ետ քնեցնել չի լինի։ Ուղղակի ասում եմ, ես բոլորին լսել եմ, լսում եմ, խնդրում եմ ձեզ, և՛ կարծիք եք հայտնում, և՛ առաջարկություն եք անում, խորհուրդ եք տալիս, հազարավոր խորհուրդ եմ լսել մինչև հիմա։ Եղբա՛յր, այդքան գիտեիք, ինչո՞ւ չէիք արթնացնում այդ մարդկանց։ Մեզ հետ ո՛չ պայմաններով խոսեք, ո՛չ պարտադիր խորհուրդներով։
Այս շարժումը, այս երթն օրակարգ ունի և այդ օրակարգով է շարժվում, չի շեղվելու այդ օրակարգից։ Բազմոցներից մի նստեք մտավորականի կեցվածքով ասեք, որ անկում է ապրել, մարում է ապրել, անկում էլ ապրի, մարում էլ ապրի, ժողովուրդն արթնացել է, կապ չունի։ Ես էլ եմ մտավորական, գիտնական, բայց ես կյանքի իրականություններն էլ եմ ճանաչում՝ ի տարբերություն շատ-շատերի»,-ասաց Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ։