«Վաղը դարձյալ ճնշումը մեծացնում եք՝ հարավից հյուսիս, Հայաստանի ողջ տարածքով, պետք է խաղաղ անհնազանդության, հաշտական և սիրո գործողություններ տեղի ունենան։ Երևանում ժամը 8-ից, մյուս վայերում կհասկանան՝ որ ժամին են անում, բայց հստակ կերպով ճնշումը պետք է մեծացնել։ Առաջիկա մի քանի օրերին հստակ կերպով կիմանանք, թե որ օրը, որ ժամին որտեղ ենք գտնվում և ինչ ենք անելու։
Ճշմարտությունը հաղթելու է՝ ինչ ճանապարհով ուզում է լինի»,-նշեց Բագրատ Սրբազանն իր այսօրվա ելույթում։
Հանրահավաքի մասնակիցը «Հույսի շողը» վերնագրով նկար նվիրեց Բագրատ Սրբազանին։
«Դուք եք հույսի շողը, ժողովուրդ ջան, յուրաքանչյուրդ եք»,-ասաց Սրբազանը։