«Հիմա ես ասում եմ՝ 1000 ուսանող և ավելին, դասադո՛ւլ արեք»․ Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանն այսօրվա հանրահավաքին անդրադարձավ ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանի հայտարարությանը։

Նա ասաց․ «ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանն այսօր ժողով է հրավիրել իր դեկանների հետ և հանձնարարել նրանց անպայման նշանակել բոլոր ուսանողների բացակաները, նա ասել է՝ բոլոր այն ուսանողներին, ովքեր շատ բացականեր ունեն, պետք է նկատողություն հայտարարել և հավելել, որ պետք է ամեն գնով դադարեցվեի ուսանողների դասադուլը։

Իր խոսքերի մեջբերումն է, որքանով է ստույգ, չեմ կարող ասել․ «Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից»։

«Հիմա ես ասում եմ՝ 1000 ուսանող և ավելին, դասադո՛ւլ արեք։ Ես վաղը գնալու եմ համալսարան։ Էլինա Ասրիյանը չգիտեմ՝ ով է, բայց այս երկրում գոյություն ունի քաղաքացու իրավունք, եթե չեմ սխալվում, ընդվզելու, անհամաձայնություն հայտնելու իրավունք։ ԵՊՀ-ն դարբնոց է եղել, և այդպես էլ պիտի մնա՝ հոգու դարբնոց»։

Նշեց, որ վաղը գնալու է համալսարան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել