Պեսկովը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, որում դեռևս կան չհամաձայնեցված հոդվածներ։

Այս մասին գրում է РИА Новости-ն։

«Հիմա խոսքը գնում է բացարձակապես նոր կյանքի մասին, կա Ադրբեջանի տարածք, կան շարունակվող բանակցություններ երկու երկրների միջև, սահմանների սահմանազատման շուրջ, որոնց կեսն արդեն համաձայնեցված են։ Եվ երկու երկրների միջև աշխատանքներ են տարվում խաղաղության պայմանագրի շուրջ, որտեղ նույնպես կան դեռևս չհամաձայնեցված հոդվածներ»,- ասել է Պեսկովը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել