350 աշակերտի մասնակցությամբ համապետական մրցույթն ամփոփվեց

Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Արևելյան գործընկերության հանրային կառավարման բարեփոխումների տարածաշրջանային ֆոնդ» ծրագրի աջակցությամբ, միջոցառման գործընկերներն «Թիմ տելեկոմ» Արմենիա և «Զանգակ գրատուն» ընկերությունների կողմից այսօր տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված անվտանգ համացանցին և անձնական տվյալների պատշպանությանը։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՄԻՊ Անահիտ Մանասյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, Անձնական տվյալների պատշպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Գերմանիական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Արևելյան գործընկերության հանրային կառավարման բարեփոխումների տարածաշրջանային ֆոնդ» հայաստանյան ծրագրերի համակարգող, տարածաշրջանային ծրագրի ղեկավար Հրաչ Յարմալոյանը։

Գրիգոր Ներսիսյանը նշել է, որ 2024թ․ հայտարարվել է անվտանգ համացանցի տարի: Ներսիսյանի խոսքով՝ անձնական տվյալների մշակումն այսօր ամենից շատ հենց տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ է տեղի ունենում, իսկ խախտումներն՝ առավել հաճախ համացանցում են արձանագրվում:
Լևոն Բալյանն ընդգծել է երեխաների կողմից առցանց տիրույթի վտանգները հասկանալու և դրանցից պաշտպանվելու կանոններին տիրապետելու անհրաժեշտությունը: Այս առումով նախարարի տեղակալն առանձնահատուկ կարևորել է քաղաքականություն մշակողների, ոլորտի մասնագետների, ծնողների և մանկավարժների միջև համագործակցությունը՝ երեխաների համար ավելի անվտանգ առցանց միջավայր ստեղծելու համար:

Բացման ելույթներից հետո ամփոփվեց «Ի՞նչ գիտի համացանցն իմ մասին» մրցույթի արդյունքները, որին մասնակցել էին Երևանի և մարզերի տարբեր դպրոցների աշակերտները։ Մյուս մրցույթների համար սահմանված էին նաև հատուկ մրցանակներ` լավագույն տեսանյութ, լավագույն գեղանկար, լավագույն պատմվածք անվանակարգերով: Աշակերտները պարգևատրվեցին և շնորհակալություն հայտնեցին միջոցառման կազմակերպման համար, ելույթ ունեցան նաև դպրոցների տնօրենները՝ իրենց խոսքում գոհունակություն հայտնելով ինչպես միջոցառման, այնպես էլ մրցույթների կազմակերպման համար։

Մրցույթին մասնակցել է 100-ից ավելի դպրոցի շուրջ 350 աշակերտ:

Ամենաակտիվ դպրոցին մրցանակ հանձնեց Հրաչ Յարմալոյանը, լավագույն թիմային աշխատանք անվանակարգում մրցանակ հանձնեց գործընկեր «Զանգակ գրատուն» ընկերությունը, ինչպես նաև մրցանակներ հանձեցին մրցույթի տեխնիկական գործընկերոջ՝ «Թիմ տելեկոմ» Արմենիայի ներկայացուցչի կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել