ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այս պահին Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում է, և լրագրողների հարցին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, պատասխանեց.
«Ակնհայտորեն իշխանությունը իր հակապետական գործունեության շրջանակներում իրականացնում է մի գործընթաց, որը ոչ միջազգային պրակտիկային է հատուկ։ Իշխանությունը բռնել է միակողմանի զիջման գնալու ճանապարհը և դա անում է ակնհայտ է՝ ինչ միջոցներով։ Տեղեկություններ կան, որ շատ մարդկանց վրա փորձում են ազդեցություն ունենալ, ճնշումներ գործադրել, ըդնհուպ ազատումներով մարդկանց սպառնալ։ Իշխանությունը դելիմիտացիա-դեմակրացիայի անվան տակ փաստացի հողերի հանձնելու իրեն հայտնի և բազմիցս իր կողմից իրականացված գործընթացի մեջ է»։