Զաքիր Հասանովը երկրի ցամաքային զորքերի շտաբում ծառայողական խորհրդակցություն է անցկացրել

Ապրիլի 20-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկրի ցամաքային զորքերի շտաբում ծառայողական խորհրդակցություն է անցկացրել: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերմանը: Հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպմանը ներկա են եղել պաշտպանության փոխնախարար, ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմաթ Միրզաևը, գերատեսչությունների և ծառայությունների պետերը, բանակային կորպուսի և ցամաքային զորքերի կազմավորման հրամանատարները։

Հասանովը սպաներին հանձնարարել է կոնկրետ առաջադրանքներ՝ ԱՀ-ի և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացն արդյունավետ իրականացնելու և պետական այլ մարմինների հետ փոխգործակցության ընթացքում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ։

Պաշտպանության նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ կապված հեռացող ռուսական խաղաղապահ զորակազմի անձնակազմի, զինամթերքի և մարտական տեխնիկայի տեղափոխման գործում անհրաժեշտ տեխնիկական աջակցության տրամադրման հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել