ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անդրադարձել է սահմանազատման գործընթացին՝ գրառում կատարելով իր X միկրոբլոկում։
«Մենք ողջունում ենք այն հայտարարությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ՝ որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք: Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագիր ներառելու ուղղությամբ»,-նշված է գրառման մեջ։