Ապրիլի 11-ին Վարդենիս խոշորացված համայնքի 2 բնակիչ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարել 2011 թվականին ծնված մի աղջկա նկատմամբ: Iravaban.net-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
«Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։
Երկու անձի մեղադրանք է ներկայացվել, նրանք կալանավորված են»,-նշեց նա։
Քննչական կոմիտեից նշում են, որ երեխայի լավագույն շահից ելնելով՝ այլ տվյալներ չեն կարող հրապարակվել։
Հայտնվում է նաև, որ մեղադրյալները խոստովանել են կատարվածը։